Հունիսի 18-ին Արցախում կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Այս մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8.502 քաղաքացու հետազոտություն, որից 889-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2773 դեպք: Կատարվել է 25 954 թեստավորում: