Պատուհաններն ու դռները փակ պահեք նշված ժամերին․ զգուշացում Կենտրոն վարչական շրջանի քաղաքացիներին

Կենտրոն վարչական շրջանից հայտնում են․

«Կենտրոն վարչական շրջանի կենտրոնական փողոցներում առաջիկա օրերին կիրականացվեն բույսերի բուժման աշխատանքներ։

Այս գիշեր՝ 04:00-ից մինչև առավոտյան ժամը 9:00, բուժում կստանան Հանրապետության հրապարակի, Մ. Ադամյան, Նալբանդյան, Թումանյան, Սարյան փողոցների ծառերը։

Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։

Հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել