ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելի հայտարարությունը՝ հայ գերիների վերադարձի վերաբերյալ

Եվրամիությունից հայտնում են, որ հունիսի 13-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Ջուզեպ Բորելը հայտարարություն է տարածել վերջին զարգացումների վերաբերյալ։

Եվրոպական միությունը ողջունում է Վրաստանի աջակցությամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի գործողությունները, որոնք հանգեցրել են՝ շաբաթ օրը Ադրբեջանի կողմից 15 հայ պահվող անձանց ազատ արձակմանը և Հայաստանի կողմից ականապատ տարածքների քարտեզների փոխանցմանը։

Այս գործողությունները կարևոր մարդասիրական և վստահության ամրապնդմանն ուղղված ժեստեր են Բաքվի և Երևանի կողմից, որոնք, հուսանք, նոր ուղի են հարթելու կողմերի միջև հետագա համագործակցության, ի վերջո, բոլոր հայ պահվող անձանց ազատ արձակման, ինչպես նաև տարածքների ականապատման բոլոր առկա քարտեզների հանձնման համար՝ խուսափելու հետագա մարդկային զոհերից։

Եվրոպական միությունը և միջազգային մյուս դերակատարներն ակտիվորեն խրախուսել են այս ուղղությամբ քայլեր ձեռնարկելը, և մենք հորդորում ենք՝ շարունակել ներգրավված երկրների միջև հետագա համագործակցությունն այդ ուղղությամբ։ Տես ամբողջական հայտարարությունը

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել