Կոչ եմ անում դիմել իրավապահ մարմիններին, բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 14-ին, Մասիս քաղաքում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ ընտրակաշառքներին:

«Դուք արդեն գիտեք, որ Արմավիրի մարզում և Գեղարքունիքի մարզում մենք արդեն ունենք ընտրակաշառքով ձերբակալության դեպքեր: Կարևոր է արձանագրել, որ ընտրակաշառք տվողներին դատարանը ձերբակալել է: Բոլոր մեր քաղաքացիներին, ում ընտրակաշառքի առաջարկ է եղել, կոչ եմ անում, դիմել իրավապահ մարմիններին այս երկու օրը բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ թավիշի ժամանակներն ավարտվում են:

«Այսօր կան ընտրատասովչիկներ, տարբեր պաշտոնյաներ, որոնք իրենց վատ են պահել և շարունակում են վատ պահել: Անձամբ եմ զբաղվելու ժանգոտած մեխերին հանելով»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել