Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունիսի 14-ին, Մասիս քաղաքում հանրահավաքի ժամանակ անդրադարձավ ընտրակաշառքներին:
«Դուք արդեն գիտեք, որ Արմավիրի մարզում և Գեղարքունիքի մարզում մենք արդեն ունենք ընտրակաշառքով ձերբակալության դեպքեր: Կարևոր է արձանագրել, որ ընտրակաշառք տվողներին դատարանը ձերբակալել է: Բոլոր մեր քաղաքացիներին, ում ընտրակաշառքի առաջարկ է եղել, կոչ եմ անում, դիմել իրավապահ մարմիններին այս երկու օրը բոլոր ընտրակաշառքներին լցնենք ծակերը»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ թավիշի ժամանակներն ավարտվում են:
«Այսօր կան ընտրատասովչիկներ, տարբեր պաշտոնյաներ, որոնք իրենց վատ են պահել և շարունակում են վատ պահել: Անձամբ եմ զբաղվելու ժանգոտած մեխերին հանելով»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում