Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Երևան քաղաքում՝ հունիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` hունիսի 11-13-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Հունիսի 14-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-16-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել