Եվ՛ Լևոն Տեր-Պետրոյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանեն մի հարցի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Օձունում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է․

«Ըստ էության՝ երբ որ մենք արձանագրում ենք, թե 2018 թվականին ի՞նչ իրադրության մեջ ենք ժառանգել Լոռնային Ղարաբաղի հարցը, ամենատարբեր առիթներով դա ասել ենք, հիմա արդեն ձայնագրություններ են հրապարակում, չգիտեմ՝ ինչեր են անում, այդ բոլոր մարդիկ պետք է պատասխանեն մի հարցի։ Ես առաջարկում եմ, որ և՛ Լևոն Տեր-Պետրոյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը պատասխանեն մի հարցի։

Հիմա արդեն Սերժ Սարգսյանի ձեռամբ բացվել է 2018 թվականի բանակցային իրադրությունը։ Էդ իրադրությունը հետևյալի մեջ է, արդեն բոլորդ գիտեք, որ Հայաստանին առաջադրվում էր «տարածքներ ոչ մի բանի դիմաց» բանաձևը։ Թող իրենք կանգնեն ասեն, թե այդ պահից սկսած ի՞նչ գործողություններ էին անելու, ի՞նչ տրամաբանությամբ էին առաջնորդվելու։ Սրանից առաջ, երբ որ մենք ասում էինք, որ այ, ասեք, թե ինչ էիք անելու դուք, ո՞նց էիք լուծելու Ղարաբաղի հարցը, իրենք ասում էին՝ դե, մենք տեղյակ չենք, մենք չգիտենք, մենք ինֆորմացված չենք։ Ինֆորմացված եք հիմա, բոլորդ ամեն ինչի մասին ինֆորմացված եք։ սկսած 1996 թվականից բոլորդ ամեն ինչի մասին ինֆորմացված եք։ Թող ասեն բոլորը՝ ոնց էին պատկերացնում այդ կետից գործողությունների հետագա պլանը։

Ի՞նչ գործողություններ պիտի ասեն, եթե ասում են, թող շարունակությունն էլ ասեն։ Օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է իր ապոկալիպտիկ քննադատությունները, բայց չի ասում՝ լավ, իր պատկերացումները ոնց էին Ղարաբաղի հարցի։ Թող պարզ ասեն այ էդ կետից, երբ Հայաստանի ասվում էր, որ 7 շրջանները պետք է տալ, և ադրբեջանցիները ներքին տեղահանվածի անվան տակ պետք է վերադառնան Ղարաբաղ, և Ղարաբաղի կարգավիճակը տեսանելի հարյուրամյակում անգամ չի ճշգրտվեու, ո՞նց էին պատկերացնում էդ իրավիճակը, ո՞նց էին պատկերացնում լուծումը։

Ես կարող եմ ասել, որ լուծումը պետք է լիներ մեկը, որ 2018 թվականի դրությամբ մենք բոլոր առումներով մեր երկրի դիմակայունության և մարտունակության բարձր մակարդակ պիտի ունենայինք։ Սրանով պիտի զուգորդվեր ամբողջ բանակցային գործընթացը, ինչը տեղի չի ունեցել։ Թող ներվի ինձ անհամեստությունը, բայց դա միայն 2018 թվականից հետո է, որ այդպես եղել է։ Հիմա արդեն միջազգային կառույցներն են դրա մասին բարձրաձայնում և արձանագրում, որ 2019 թվականին ձեռք է բերվել այդ տասնամյակի ընթացքում ձեռք բերված սպառազինության 62%-ը։ Իսկ 2019-2020թթ․՝ մինչև պատերազմը, ավելի բարձր՝ 70-80%-ը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել