Մայիսի 15-ին, ժամը 07.07-ին անձը չպարզված քաղաքացին դիմել է թիվ 37 ՀՓՋ առ այն, որ քաղաքացինփորձում է ինքնասպան լինել` նետվելով կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վանաձոր քաղաքի Սանկտ Պետերբուրգ փողոցի 5-4 թիվ 1/21 տնակի սեփականատեր` 1959թ. ծնված Ս. Հովհաննիսյանը Ներսիսյան փողոցի մոտակայքում գտնվող կամրջից նետվել է Տանձուտ գետը:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացուն, ով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկականկենտրոն: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջինծանրության:
Աղբյուրը` Իրավաբան.net