Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները՝ պտտահողմի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում։
Այս մասին հայտնում են Ապարանի համայնքապետարանից։
Վնասվել են շենքերի տանիքներ, պատշգամբներ, ավտոմեքենաներ, խանութներ։ Ցավոք, կան նաև մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ, ովքեր անմիջապես տեղափոխվել են բժշկական կենտրոններ։ Ապարան համայնքի ղեկավարությունն անընդհատ աշխատանքներ է իրականացնում վնասները գնահատելու, տուժածներին աջակցություն ցուցաբերելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Տեղում գործում են համապատասխան ծառայություններն ու օպերատիվ խմբերը։ Համայնքապետարանը շարունակում է իրավիճակին արձագանքել ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ։