ՀԷՑ-ը գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր գործառույթների շրջանակում գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար։

«Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում շարունակվում են քամու և պտտահողմի հետևանքների վերացման աշխատանքները։ Արթիկում, Մարալիկում, Գյումրիում, Աշոցքում ու հարակից գյուղերում էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնված է, Ախուրյանի մեկ հատվածում, համապատասխան տեխնիկայի մոտեցման անհնարինության պատճառով, էլեկտրամատակարարումը վերականգնված է մասամբ:

Լոռու մարզի էլեկտրամատակարարման խափանումներ արձանագրած Շիրակամուտի, Սպիտակի, Պառնու, Լեռմոնտովոյի շրջաններում բոլոր բաժանորդները ապահովված են էլեկտրամատակարարմամբ:

Ընթացքի մեջ են Ապարան քաղաքի և հարակից գյուղերի էլեկտրասնուցման ապահովմանն ուղղված աշխատանքները: ՀԷՑ-ի անձնակազմն անում է առավելագույնը՝ բաժանորդների էլեկտրամատակարումը հնարավոր կարճ ժամկետում վերականգնելու համար»,-նշվում է ընկերության հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել