«Երեխեք, մի հատ փորձե՞նք իրար հետ, ես ասում եմ՝ ապագա կա, դուք ասում եք՝ կա ապագա». Փաշինյան

Մենք արցախյան առաջին պատերազմի հաղթանակը, ցավոք, մսխեցինք, Արտենի համայնքում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք կարող մեր նահատակների արյունը մսխել, մենք իրավունք չունենք մեր նահատակների այունը մսխենք ու մեր նահատակները պետք է վերածնվեն այս փոքրիկների պաշտպանվածության տեսքով, այս փոքրիկների համար են իրենք զոհվել, որ նրանք ապրեն ու զարգանան», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ իրենք եկել են ասելու, որ Հայաստանում ապագա կա։

«Երեխեք, մի հատ փորձե՞նք իրար հետ, ես ասում եմ՝ ապագա կա, դուք ասում եք՝ կա ապագա», – ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Առաջին փորձից չստացվեց, երեխաները ուղղակի գոռացին՝ այո։ Հաջորդ փորձերը հաջողվեցին․ «Հունիսի 20-ին ձեզ մաղթում եմ հաղթանակ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել