Նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը՝ հունիսի 8-ին, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» անցկացնելու է Արագածոտնի մարզում։
Ժամը 11։00-ին սպասում ենք ձեզ մեծ հավաքի Աշտարակ քաղաքում։
13։30-ին մեր քաղաքական թիմը լինելու է Հարթավան գյուղում։
14։30-ին նախատեսվում է հանդիպում Ապարան քաղաքում։
16։30-ին լինելու ենք Արագածոտն գյուղում։
«Սիրելի՛ արագածոտնեցիներ սիրով սպասում ենք ձեզ անկեղծ զրույցի մեր երկրի ապագայի մասին»,-նշված է դաշինքի հայտարարության մեջ։