«Քաղաքացու որոշում» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Երևանում

«Քաղաքացու որոշում« կուսակցության սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Այսօր «Քաղաքացու որոշում» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Երևանում։ Մենք մեկնարկեցինք պոզիտիվով։

Ընտրողներին իմ անձնական ուղերձն է, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ ՔՈ կուսակցությունն ընտրողները տարիներ անց էլ չամաչեն բարձր գլխով հայտարարել իրենց ընտրության մասին, հայտարարել որ մեր կուսակցության համակիրն են և ժամանակին ճիշտ որոշում են կայացրել։ ՔՈ կուսակցությունն ընտրողները կարող են վստահ լինել, որ իրենց ընտրությունը վերացնելու է ներքին ուժերը ջլատող թշնամանքը, ատելությունը։ Ընտրելով մեզ դուք ընտրում եք փոփոխությունների և, ի վերջո, կայունության, խաղաղության ու բարեկեցության ճանապարհը։ Մենք հաղթելու ենք, քանի որ ճշմարիտը միշտ հաղթում է։

Քաղաքացու որոշում ՍԴԿ քվեաթերթիկի համարը 17-ն է։

Մեր ծրագրերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․
https://www.sdp.am/elections-2021»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել