Գերիները մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար․ Նիկոլ Փաշինյան

Քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև գերեվարված հայ զինծառայողների մասին։

Նա նշեց, որ այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար։

«Եվ այո, նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավել գերության մեջ մնալու համար։ Բայց նրանք չեն ների, եթե մենք հանուն իրենց ազատության զիջենք մեր երկրի անկախությունը և ինքնիշխանությունը։

Այո, մենք պետք է ուշադիր լինենք մեր գերեվարվածների ընտանիքների նկատմամբ։ Պետությունը ինչ հնարավոր է՝ անում է։ Բայց եկեք թույլ չտանք՝ մեզ մեր ցավերով ավելի ցավացնեն։ Թույլ չտանք մեր վերքերը ավելի խորացնեն:

Էլի սկսել են «բայղուշությունների» շարքը։ Ասում են՝ Հայաստանում բախումներ են լինելու։ Բաղրամյան պողոտայում 500 դրամանոց քաբաբ ուտողները բախվելու են ժողովրդի հե՞տ։ Չի կարող որևէ ուժ կանգնել ժողովրդի առաջ։ Դե՛, փորձեք, դե փորձեք։ Կտրորենք բոլորիդ, 500 դրամանոց քաբաբ ուտողներ»,-նշել է նա

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել