Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները. քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները:

Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երեւանի համար պատրաստվող ավտոբուսներն են:
Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:

Հիշեցնեմ, որ ըստ պայմանագրի, ավտոբուսները Երեւանում կլինեն այս տարվա աշնանը: Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում»:

Տեսանյութը՝ այստեղ
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել