Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մեր գործընկերներն ամբողջ թափով աշխատում են՝ ժամանակին մատակարարելու համար մեր պատվիրած 211 ավտոբուսները:
Մեքենաշինական գործարանից ուղարկված լուսանկարներում հենց Երեւանի համար պատրաստվող ավտոբուսներն են:
Ավտոբուսների բրենդինգը՝ սկսած արտաքին տեսքից, մինչեւ ուղեսրահի դետալները, արվում է մեր պատվիրած նյութերով, գույներով ու այլ չափորոշիչներով:
Հիշեցնեմ, որ ըստ պայմանագրի, ավտոբուսները Երեւանում կլինեն այս տարվա աշնանը: Այնպես որ, մեր խոստացած ժամանակացույցով տրանսպորտի արմատական ռեֆորմը առաջ ենք տանում»:
Տեսանյութը՝ այստեղ