Սիրիայի նախագահական ընտրություններում հաղթեց Բաշար ալ-Ասադը

Սիրիայի նախագահական ընտրություններում Բաշար ալ-Ասադը հաղթեց՝ ստանալով ձայների 95.1%-ը, ասել է Սիրիայի խորհրդարանի խոսնակ Համուդա Սաբբագը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Թեկնածու Բաշար ալ-Ասադը ստացել է 13 միլիոն 540 հազար 860 ձայն, նա հաղթեց՝ ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը: Իրավունք ուներ քվեարկելու 18 միլիոն 107 հազար 109 քաղաքացի, քվեարկել են 14 միլիոն 239 հազար 140-ը: Ասադը ստացել է 95,1% ձայներ»,- ասել է Սաբբաղը:

2000 թվականից նախագահող Ասադը ընտրվեց ևս յոթ տարի ժամկետով: Նախորդ՝ 2014-ին կայացած ընտրություններում նա հավաքել էր ավելի քան 88% ձայն:

Սիրիայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 26-ին: Ավելի քան 12 հազար ընտրատեղամասեր բաց էին առավոտյան 7.00-ից մինչև կեսգիշեր: Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեարկությունը տեղի է ունեցել բոլոր նահանգներում ՝ առանց խախտումների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել