Գերեվարումը չի նշանակում, որ մեր զինծառայողը ձեռքերը բարձրացրել ու հանձնվել է․ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյան

Գերեվարումը չի նշանակում, որ մեր զինծառայողը ձեռքերը բարձրացրել ու հանձնվել է։ Գերեվարում լինում է տարբեր պայմաններում։

Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, Պաշտպանության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։

«Եթե N քանակությամբ յուրային զինծառայողները դիմակայում են հակառակորդի N անգամ 10-20 զինծառայողների, ապա միանշանակ հասանալի է դառնում, եթե դու զենք չես կիրառում, չես կրակում, ապա առաջին 10-ի վրա տալուց հետո, երկրորդը 10, երկորրդ 20, 40․․․ չես կարող պայքարել նշված քանակով զինծառայողների դեմ։

Մենք ուղեկցող խմբի մասին խոսք չենք ասել։ Մենք ասել ենք՝ աջակցման խումբ, խնդիր կատարող խումբ, կառավարող խումբ։ Աջակցման խումբն այն խումբն է, որ պետք է կրակ բացեր, որ խնդիր կատարող խումբը դուրս գա, ինքը նշված իրավիճակում գտնվում է տվյալ խմբից 50-100 մետր, ոչ ավել հեռավորության վրա, դրա համար, եթե զենք չի կիրառվել, չեն կրակել, հակառակորդին չեն խոցել, ապա հակառակորդի մեծաքանակ ուժերի գործունեության արդյունքում խումբը միանգամից գերեվարվում է։

Ես լիովին հավատացած եմ, որ այդ գործողության ընթացքում ներգրավված մեր զինծառայողներն «ինքնուրույն» ձեռք չեն բարձրացնի ու հակառակորդին չեն հանձնվի, ստեղծվել է այդպիսի իրավիճակ»,-ասաց Էդվարդ Ասրյանը։

Տեսանյութը՝ քիչ անց

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել