Այսօրվանից օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-9 աստիճանով

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 27-ի ցերեկը, 28-31-ին, հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 27-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 28-30-ին, հունիսի 1-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել