Հարձակումը Հայաստանի վրա՝ հարձակում է Ռուսաստանի Դաշնության վրա․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու անհրաժեշտություն այս պահին չկա։

Այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ մայիսի 26-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ։

«Ռազմական դրություն կարող է, Աստված միարասցե, իրավիճակի կտրուկ սրման դեպքում տեղի ունենալ, մենք հույս ունենք, որ իրադրությունը ոչ միայն կտրուկ չի սրվի՝ այլև կստանա այն լուծումը, որի մասին մենք խոսում ենք»,-նշեց Փաշինյանը։

Պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը վարչապետի պաշտոնակատարին հարցրեց, արդյո՞ք ունի մտավախություն, որ եթե ՀՀ-ն պատժիչ գործողություններ իրականացնի Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ, ըստ օրենքի և ըստ տրամաբանության, այնուհետև ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանի Դաշնությունը չեն ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն՝ խախտելով պարտավորություններն ու տապալելով անվտանգային կոնցեպտը, որում մենք կանք։

Փաշինյանը հետաքրքրվեց, թե պատգամավորը նկատի ունի, որ ՀԱՊԿ-ը կամ Ռուսաստանի Դաշնությունը իրենց պայմանագրային պարտավորությունները չեն կատարի՞։ «Գիտեք․․․ այդպիսի բան ո՞նց է հնարավոր, ո՞նց կարող է։ Դա նշանակում է, որ որևէ կազմակերպություն կամ երկիր հայտարարի ինքնալուծարման մասին, եթե ինքն իր միջազգային պարտավորությունը չի կատարում, դա ո՞նց եք հնարավոր համարում»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ հարձակումը Հայաստանի վրա՝ հարձակում է Ռուսաստանի Դաշնության վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել