Ընթանում է «երկրի միակ տղամարդու»՝ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որտե՞ղ՝ չգիտենք․ պատգամավոր

Հենց այս պահին ընթանում է, «երկրի միակ տղամարդու» ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։

Այս մասին Ազգային ժողովում՝ իր ելույթում ասաց Վահագն Ալեքսանյանը։

«Գիտեք՞ք որտեղ է ընթանում մամուլի ասուլիսը․ ես էլ չգիտեմ։ Այդ մասին չգիտեն նաև մի շարք լրատվամիջոցներ, որոնք Քոչարյանի ու նրա կլանի նեղ ընտանեկան տիրույթում չեն տեղավորվում։ Գիտե՞ք ինչու չեն տեղավորվում, որովհետև այն քրոնիկ վախը, որ ունի իրեն «միակ տղամարդ» հռչակած անձնավորությունը՝ ազատ խոսքից, այն քրոնիկ վախը, որ ունի իրեն ուղղվելիք, ենթադրաբար, անհարմար հարցերից, այն վախը, որ որ կարող է հանկարծ մի լրագրող հարցնի՝ բա վերջը Պապլավոկում Պողոս Պողոսյանն ինչպե՞ս սպանվեց, այն վախը, որ հանկարծ ինչ-որ լրագրող կարող է հարցնել՝ ընկեր, մենք բոլորս տեսել են, թե ինչպես ես դու եկել ու Հայաստանում պաշտոն ստանձնել, մենք բոլորս նաև տեսնում ենք քո հարստությունը հիմա։ Այդ վախը նրան թույլ չի տալիս ու թույլ չի տա կանգնել ու լսել այն հարցերը, որոնք նրան կտային ազատ լրատվամիջոցները»,-նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել