«Այսօր Ադրբեջանում հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել Հայաստանում ներքաղաքական պրոցեսների կոնտեքստում և այդ տեսանկյունից մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի ադրբեջանի կողմից»,-այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանը երբեք չպետք է օրակարգ թելադրի Հայաստանի Հանրապետության համար, եթե բոլորը այդ անկյան տակ կարողանան խնդրին նայել, ապա հնարավորություն կունենան նաև չենթարկվել նման կարգի ազդեցություններին:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ թուղթը, որը պատրաստվում է ստորագրել բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ես կարող եմ միանշանակ ասել, որ որևէ մեկ քայլ, որը կբխի ՀՀ-ի շահերից չի արվել այս 3 տարվա ընթացքում»: