Վերացվեց դատարանների մուտքերը շրջափակելու օրը դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրգործ չհարուցելու որոշումը

Փաստաբան Հրանտ Անանյանը հայտնում է․

«Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահագությամբ դատավոր պարոն Դավիթ Հարությունյանի) որոշում կայացրեց բավարարել բողոքս և վերացրեց երկու տարի առաջ դատարանների դռներն արգելափակելու «կոչի», դատարանների աշխատանքները խաթարելու կապակցությամբ դատավոր Դավիթ Բալայանին հրելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու և այլոց արարքների վերաբերյալ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը:

Անթույլատրելի կլիեր անհետևանք մնար տեղի ունեցածը, հետևողական եմ լինելու…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել