Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել. ՌԴ ԱԳՆ

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին` Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային միջադեպի հետ կապված: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարությունից։

«Ռուսական կողմը աջակցություն է ցուցաբերում Բաքվին և Երևանին լարվածությունը թուլացնելու հարցում` ամենաբարձր մակարդակներով կանոնավոր շփումների միջոցով: Հաղորդակցությունը պահպանվում է նաև մեր երկրների ռազմական և սահմանային ծառայությունների միջոցով:

Մենք վերահաստատում ենք հրադադարի ռեժիմի խստորեն պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների խստորեն կատարման անհրաժեշտությունը:

«Հիմք ենք ընդունում այն, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Երկարաժամկետ լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության կարգավորմանը», – նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել