Արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Շարունակվում են Երևանի տրանսպորտային թունելների լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքները։
Այս անգամ արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Աբովյան պուրակից դեպի Մյասնիկյան պողոտա տանող թունելում։
Նոր տեղադրված լուսադիոդային էներգախնայող լամպերը ապահովում են լավ տեսանելիություն և էլեկտրաէներգիայի զգալի խնայողություն։
Անվտանգ երրթևեկություն ենք մաղթում վարորդներին»,- ասված է հայտարարության մեջ։