Թուրքիայի հանդեպ թշնամանքը պետք է կառավարվի․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովի հատուկ նիստում ելույթի ժամանակ վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Թուրքիայի հանդեպ թշնամանիքն, ասաց․

«Եթե ՀՀ կառավարությունը ուզենար, որ չընդունվի, կամ չուզենար, որ ընդունվի այս բանաձևը (ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման), դա միանշանակ տեղի կունենար։ Բացեք համացանցից արտահոսած տեղեկություն, թե հիմա մեզ թրքասիրության մեջ մեղադրողները ոնց էին ժամանակին ԱՄՆ իշխանություններին համոզում ու ասում, թե մի ընդունեք ցեղասպանությունը։ Հիմա մեզ եկել մեղադրում են թրքասեր լինելու մեջ։

Դա ի՞նչ թեմա է․ թուրքը մեր թշնամի՞ն է, թե՝ թշնամին չէ։ Դա որևէ մեկին հայտարարությամբ չի որոշվում, դա պատմական իրողությունն է։ Մենք ուրիշ բան ենք ասում, ասում ենք՝ այդ թշնամանքը պետք է կառավարվի։ Եվ մենք, այո, հստակ գնալու ենք այդ ճանապարհով։ Չի կարելի թույլ տալ, որ այդ թշնամանքը անկառավարելիության դրսևորումներով արտահայտվի։ Այո, թշնամանքը պետքէ կառավարվի։ Ես ուրախ եմ, որ այս թեման վերնագրերիր մակարդակում չի, ես երեկ Գեղարքունիքի գյուղերում խոսել եմ և ստացել եմ մարդկանց արձագանքը։ Եվ ավելի վստահ եմ ասում, որ, այո, այդ թշնամանքը պետք է կառավարվի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել