Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 6-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի N604-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 3-րդ ենթակետով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 27.04.2021թ. 12-9454 միջնորդագիրը.
1.Աշխատանքային տարիներին կրթության գործընթացում ոլորտի խնդիրներին տիրապետելու, նորարարական մոտեցումների, կազմակերպչական կարողությունների, կարգապահության, բարեխիղճ և նվիրական աշխատանքի համար՝ Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել «Երևանի Պեյո Յավորովի անվան համար 131 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Գուրգենի Դավթյանին:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Դ. Համբարյանի վրա»: