Ողջամիտ հիմքեր ունեմ կարծելու, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշումը միջամտություն է իմ անկախությանը, համարձակ որոշումներ կայացնելուն. դատավոր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ անդրադարձավ իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։

Նրա խոսքով՝ հարուցված վարույթը միջամտություն է իր անկախությանը, անկաշկանդ աշխատանքին և համարձակ որոշումներ կայացնելուն։

«Պաշտոնյան չպետք է իր արտահայտություններով ու գնահատականներով չկաշկանդի ոչ քննիչին, ոչ դատախազին, ոչ դատավորին»,-նշում է նա։

Արման Հովհաննիսյանը կարդացել է իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու որոշումն ու չի հասկացել, այդ մասին լրագրողներին ասաց ինքը՝ Հովհաննիսյանը։

«Չեմ հասկացել, թե ինչում են ինձ մեղադրում», – ասել է նա։

Դատավորը նշեց՝ եթե կգտնվի մեկ իրավաբան, ով կասի, որ դատական ակտը չպատճառաբանված է, ուրախ կլինի իմանալ, թե ով է։ Հարցին՝ կարո՞ղ ենք սա կապել քաղաքական պրոցեսների հետ, Արման Հովհաննիսյանն արձագանքեց.

«Ես որէև բան չեմ բացառում։ Այո, ես ունեմ ողջամիտ հիմքեր կարծելու, որ սա միջամտություն է իմ անկախությանը, իմ անկաշկանդ աշխատանքին, համարձակ որոշումներ կայացնելուն», – ասաց դատավորը։

Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան որոշել է կարգապահական վարույթ հարուցել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ։ Կարգապահական վարույթի համար պատճառ է դարձել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ ՀՀ արդարադատության նախարարին ներկայացված զեկուցագիրը՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով ԱԱԾ-ի կողմից ներկայացված՝ Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելու որոշման հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել