Այս նախագիծը ծայրահեղ իրավական անգրագիտություն է․ իրավաբանը՝ ԿԳՄՍՆ-ի նախագծի մասին

E-draft-ում դրվել է իրավական ակտի նախագիծ, որով կառավարությունը ՍԵՓԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ցանկանում է փոխել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը` նշելով, որ հոգաբարձուների խորհրդի 65 տոկոսը պետք է լինեն իր ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է իրավաբան Արսեն Թորոսյանը։

«Այս նախագիծը ծայրահեղ իրավական անգրագիտություն է: Նույն ձև ինչ կառավարությունը կարող է որոշում կայացնել ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելու մասին, ԵՊՀ-ն կարող է որոշում կայացնել կառավարության կառուցվածքը փոփոխելու մասին: Երկու դեպքում էլ իրավական հետևանքը լրիվ նույնն է լինելու:

Պատճառը երևի այն է, որ ՀՀ նախագահը վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը չի ստորագրել և ուղարկել է Սահմանադրական դատարան: Հիշեցնեմ` այդ օրենքով տվյալ պահի քաղաքական իշխանությունը ստանալու էր բուհերի նկատմամբ քաղաքական վերահսկողության բացարձակ լծակներ:

Ճիշտ է` կառավարությունն ամեն կերպ հերքում էր, որ օրենքի նպատակը բուհերի վերահսկողությունն էր, բայց e-draft-ում դրված նախագիծն այլ բան է ապացուցում:

Հակասահմանադրական ճանապարհով չստացվեց վերահսկել բուհերը, որոշեցին անգրագետ հակասահմանադրական ճանապարհով փորձել»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել