Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնի, դա մեզ ազդակ չի՞ տալիս. Սասուն Միքայելյան

«Երկրապահը ամսի 23-24-ին դուրս է եկել Սյունիքից, բայց գնում են հերթապահության»,-այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ Կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը:

Նրա խոսքով՝ երկրապահները պատերազմի առաջին օրից Սյունիքում են և դա օգուտ է մեր բանակի համար: Սասուն Միքայլեյանը նշեց, որ այս պահին ամենից կարևորը ներքաղաքական և անվտանգային հարցերը կարգավորելն է:

«Ալիևը հոխորտում է, որ Սյունիքը կվերցնի, դա մեզ ապտակ չի՞ տալիս, պետք է պառկենք սպասենք, թե երբ ինչ կլինի՞»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարությանը, թե մեկը լինի Սասուն Միքայելյանի կողքին կանգնի՝ ասաց. «Իմ հետ կանգնած այս պատերազմի ընթացքում 4000 մարդ է մասնակցել, և Երկրապահ կամավորականների միությունը 12.000 անդամ ունի, ինքը թող մտածի»,-նշեց նա:

Ընտրություններին մասնակցելու հարցի վերաբերյալ Երկրապահ կամավորականների միության նախագահն ասաց, որ երբ սկսվի նախընտրական քարոզարշավը՝ կիմանան՝ ինքը մասնակցում է, թե ոչ:

«Այսօրվա իրավիճակում ամենից ճիշտն ընտրությունների գնալն էր, սա ձեզ որպես մարդ, հարազատ եմ ասում: Պահեր կան, որ մենք պետք է սթափվենք, այսօր ամենաճիշտն ընտրության գնալն էր, եթե ժողովուրդը կընտրի այս իշխանությանը՝ կնտրի, եթե չէ՝ պիտի թողենք գնանք, էդ ինչ մի մեծ խնդիր ա: Այսօր ժողովրդի դատին ա դրվել այս ամեն ինչը, ժողովուրդը պետք է որոշի այսքանից հետո ձայն կտա, թե չի տա»,-ասաց նա:

Սասուն Միքայելյանի խոսքով՝ նախորդ իշխանությունները կարող էին Շուշիից Հադրութ թունելներ կառուցել. «Թերացումներ կան, որ պետք է կարգավորվեն, այս վիճակից պետք է դուրս գանք, թե չէ անիմաստ է լինելու այս ամեն ինչը»,-նշեց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել