Քաղաքացիները հին մեքենաները նորով փոխարինելու համար առավել հարմար հարկային պայմաններ կունենան․ կառավարության որոշում

Կառավարությունը ապրիլի 29-ին որոշում ընդունեց, որի համաձայն Հայաստանում ավտո­մե­քենաների շուկայում կներդրվի Trade-in համակարգը։

Հարցը գործադիրի անդամներին ներկայացրեց ֆինանսների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։

Ներ­կա­յումս Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներ­կա­յա­ցուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտո­մեքե­նա­ներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտո­արտա­դրող­­ների պաշ­տո­նական ներ­կա­յացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատա­րելու հնա­րա­վո­րու­թյունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտո­մեքե­նայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առա­ջա­նում է ֆիզի­կական անձանց վճարվող եկամուտներից, որպես հարկային գործակալ, եկամտա­յին հարկ հաշ­վարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղա­կիո­րեն ազդում է հետա­գայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա՝ խոչընդոտելով համակարգի զար­­գաց­մանը:

«Ըստ էության, իրավական դաշտի տեսանկյունից կձևավորվի հարթակ, որը թույլ կտա մեր երկրում երկրորդային շուկայի կայացման համար ավտոմեքենաների հիմք հանդիսանալ»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ խոսքը օգտագործված ավտոմեքենաները նորով փոխարինելու համակարգի մասին է։ «Աշխարհում լայնորեն տարածված է, որ մարդիկ իրենց մեքենաները փոխարինում են, հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենա և մենք, ուսումնասիրությունների արդյունքում, եկել ենք այն եզրակացության, որ մեր գործող հարկային համակարգն այս պրոցեսի համար նպաստավոր չէ և հարկային համակարգը չի շահագրգռում, որպեսզի այդ գործարքների շուկան զարգանա և մենք այս փոփոխություններով փոձում ենք նպաստել գործընթացին, որպեսզի մեր երկրում նաև ավտոմեքենաների պարկը թարմանա և ավելի հեշտ լինի քաղաքացիների համար հին ավտոմեքենան նոր ավտոմեքենայով փոխարինելու»,-ասաց Փաշինյանը։

Նախատեսվում է սահ­­­մանել, որ՝

  • ­­ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության կամ անհատ ձեռնար­կա­տի­րոջ կողմից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձից ձեռք բերված ավտո­տրանսպորտային միջոցի հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համար­վում տվյալ ավտո­տրանս­պորտային միջոցի հետագա օտարման ժամանակ Հարկային օրենս­գրքով սահ­մանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ով հարկման բազայի և նույն օրենսգրքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն կազմվող փաստա­թղթով հիմնավորված՝ ավտո­տրանս­պոր­տային միջոցի ձեռք բերման գնի դրական տարբե­րու­թյունը,
  • սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտրանսպորտային միջոցի օտա­րու­մից ավտոարտադրողի պաշտոնական ներ­կա­յա­ցուցիչ համարվող և համապատասխան լիցենզիա ստացած՝ ԱԱՀ վճարող համարվող կազ­մա­կերպությունից կամ անհատ ձեռնար­կա­տի­րոջից ստացվող եկամուտները եկամտային հարկով հարկման նպատակով համարվում են նվա­­զեցվող եկամուտներ,
  • Trade in համակարգով ավտոմեքենաների առքուվաճառքով զբաղվող՝ ավտո­արտա­դրող­ների պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը համարվում է լիցեն­զավորման ենթակա գործունեություն՝ կանխելու համար վերոնշյալ հարկային արտոնյալ կար­գավորում­նե­րից անհարկի օգտվելու հնարավորությունները:

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշեց, որ որոշման ընդունման արդյունքում ԱԱՀ կվճարվի ոչ թե ամբողջ գումարից, այլ գումարի տարբերության հատվածից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել