ԱՀ ԱԻՊԾ-ն՝ Արցախում ականի պայթյունից ռուս զինծառայողների վիրավորվելու լուրերի մասին

Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից, ու հղում կատարել ԱԻՊԾ-ին` ճիշտ չէ։ Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Լուրը` ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։

Հայկական լրատվական կայքէջերի պատասխանատուներին հորդորում ենք նյութի իսկությունը ներկայացնել իրական լույսի տակ։

Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել