Արաբկիչ վարչական շրջանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որ ծառերին և թփերին վնասող միջատների դեմ անհրաժեշտ պայքարի կազմակերպման համար «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից Կոմիտասի պողոտայում իրականացվելու են բուժման աշխատանքներ՝ ապրիլի 26-ի գիշերը՝ ժամը 23։00-ից։
«Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները՝ փակ պահելով պատուհանները»,-ասված է հայտարարության մեջ։