Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը՝ քաղաքացիներ․ «Խնդրում ենք պահել անվտանգության կանոնները՝ փակ պահելով պատուհանները»

Արաբկիչ վարչական շրջանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որ ծառերին և թփերին վնասող միջատների դեմ անհրաժեշտ պայքարի կազմակերպման համար «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից Կոմիտասի պողոտայում իրականացվելու են բուժման աշխատանքներ՝ ապրիլի 26-ի գիշերը՝ ժամը 23։00-ից։

«Խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները՝ փակ պահելով պատուհանները»,-ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել