Դատարանը մերժել է Մեղրիի համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Մեղրիի համայնքապետի տեղակալ Արմեն Սամվելյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին հայտնեց Սամվելյանի պաշտպան Օնիկ Առաքելյանը։

Նշվում է, որ միջնորդությունը մերժվել է՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ․ Ագարակում, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել, բողոքի ակցիաներ կազմակերպել, վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։

Բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիագանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Գործով մի խումբ անձինք, որոնց թվում՝ ՄԵղրիի համայնքապետի տեղակալը, մեղադրյալի կարգավիճակ ունեն։

Սամվելյանը ձերբակալված  է եղել Քրեական օրենսգրքի 38֊258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն, 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այսինքն՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կազմում խուլիգանություն կազմակերպելը, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել