Երևանի ավագանին կողմ քվեարկեց երկու դպրոցի անվանակոչման նախագծին։
Այսպիսով՝ «Երևանի համար 87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը անվանակոչվեց ամերիկահայ բարերարներ Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվամբ` «Երևանի Յակոբ և Լուտովիկա Այնթապլեանների անվան հ.87 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Իսկ «Երևանի համար 49 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը անվանակոչվեց քանդակագործ-մոնումենտալիստ Արա Հարությունյանի անվամբ՝ «Երևանի Արա Հարությունյանի անվան հ.49 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն: