3 տղամարդ գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ. ոստիկանություն

Ապրիլի 16-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները Պուշկինո գյուղի հարակից դաշտավայրում մալուխ գողնալու պահին բռնել ու բաժին բերման են ենթարկվել Գարգառ գյուղի բնակիչ երեք տղամարդու։ Նրանք ոստիկաններին հայտնել են, որ ապրիլի 15-ին նույնպես նույն դաշտավայրում կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել