Այսօր՝ ապրիլի 14-ին, Երևանում, 54 համարի երթուղայինում սպանություն է տեղի ունեցել։ Ըստ լրատվամիջոցների հետ զրուցած ականատեսների՝ վեճը ծագել է դիմակ կրել-չկրելու հարցից։
Ինչպես ներկայացրել են դեպքի ականատեսները, ուղևորներից մեկը մյուսին հորդորել է դիմակ կրել, ինչից հետո վեճ է սկսել։ Մի ուղևորը դանակահարել է մյուսին, ինչի հետևանքով էլ վնասվածք ստացածը տեղում մահացել է։
Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ դեռևս դեպքի մանրամասներ չեն կարող հայտնել, քննիչները տեղում են, կատարվում են քննչական գործողություններ։
Մանրամսները կհայտնենք ավելի ուշ։