Սպանություն երթուղայինում՝ դիմակ կրել-չկրելու հարցի վիճաբանության ժամանակ

Այսօր՝ ապրիլի 14-ին, Երևանում, 54 համարի երթուղայինում սպանություն է տեղի ունեցել։ Ըստ լրատվամիջոցների հետ զրուցած ականատեսների՝ վեճը ծագել է դիմակ կրել-չկրելու հարցից։

Ինչպես ներկայացրել են դեպքի ականատեսները, ուղևորներից մեկը մյուսին հորդորել է դիմակ կրել, ինչից հետո վեճ է սկսել։ Մի ուղևորը դանակահարել է մյուսին, ինչի հետևանքով էլ վնասվածք ստացածը տեղում մահացել է։

Քննչական կոմիտեից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ դեռևս դեպքի մանրամասներ չեն կարող հայտնել, քննիչները տեղում են, կատարվում են քննչական գործողություններ։

Մանրամսները կհայտնենք ավելի ուշ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել