Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 13-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝
Գնել Հասրաթյանին ազատել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ Հասրաթյանն այս պաշտոնին նշանակվել էր վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ, իսկ մինչ այդ զբաղեցնում էր տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։