Արդարությու՞ն է արդյոք այն, որ մեզ զրկում են մեղադրանքը վերաորակելու իրավունքից. Քոչարյանի գործով դատախազը՝ դատարանի որոշման մասին

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ զրույցում դատախազ Գևորգ Բաղդասարյանն ասել է, որ  համոզված է՝ արդարացումը արդարադատության հետ ոչ մի կապ չունի:

Դատախազը հայտնեց, որ դատավորի որոշմանը մանրամասն ծանոթանալու ժամանակ չի ունեցել, այն նոր է ստացել: «Ծանոթ եմ փաստաբանների հրապարակումներից, փաստարկները համոզիչ չեն: Ավելին, ներկա իրավիճակն անհամատեղելի է արդարադատության հետ: Ինձ չեն համոզել: Կիրառված նորմը հակասահմանադրական ճանաչելու արդյունքում հանցակազմ կա, իսկ մարդն արդարացվել է»,- ասաց նա:

Դատախազը մասնագիտական անհամաձայնություն հայտնելով Սահմանադրական դատարանի որոշման հետ՝ ասաց. «Արդարությու՞ն է արդյոք այն, որ մեզ զրկում են մեղադրանքը վերաորակելու իրավունքից: Եթե ​​ընդհանուր նորմը վերացված է, բայց մասնավորը մնում է եւ մեզ թույլ չեն տալիս օգտվել դրանից, արդյո՞ք դա է արդարությունը»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել