Վրացին, իրանցին և հայերը միմյանց «հյուրասիրել» են թմրամիջոցների «լայն տեսականի»

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Թալիբ Պարտոյևի, Սաիդ Միլանիի, Վլադիմիր Խաչյանի, Արթուր Ալեքսանյանի, Կարապետ Բաղդասարյանի:

Թոլիբ Սոյիմի Պարտոյևի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա սեպտեմբեր ամսին 1 գրամը 10 ԱՄՆ դոլարով գնելու եղանակով, հետագայում գումարը վերադարձնելու պայմանով, քննությամբ չպարզված անձից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` 2000 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որն ամբողջությամբ 1 գրամը 22 ԱՄՆ դոլարով ապօրինի իրացրել է ազգությամբ վրացի քննությամբ չպարզված անձինց:

Սաիդ Ահմադի Դոուդքանլուի Միլանիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեկտեմբեր ամսին` գործով չպարզված օրը ԻԻՀ-ում նախնական համաձայնության գալով ոմն Ահմադի հետ` նրան` առանձնապես խոշոր չափերի հաշիշ և ափիոն տեսակների թմրամիջոցները ՀՀ-ում ապօրինի իրացնելուն օժանդակելու շուրջ, նույն ժամանակ վեջինիցս ստացել է իրեն անծանոթ Թոլիբ Սոյիմի Պարտոյեվի և քննությամբ չպարզված անձի համար նախատեսված առանձնապես խոշոր չափերի` 11 173.5 գրամ հաշիշ և 18.4 գրամ ափիոն տեսակների թմրամիջոցները` միաժամանակ նրանից վերցնելով Թոլիբ Սոյիմի Պարտոյեվի` ՀՀ-ում գործածվող թվով 2 հեռախոսահամարները` Երևան հասնելու պես նրա մասնաբաժինը` առանձնապես խոշոր չափերի` 5000 գրամ հաշիշ վերջինիս փոխանցելու համար:

Վլադիմիր Խաչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. դեկտեմբեր ամսվա կեսերից մինչև 2012թ. հունվար ամսվա կեսերը ընկած ժամանակահատվածում 1 գրամը 10000 ՀՀ դրամով գնելու եղանակով, հետագայում գումարը վերադարձնելու պայմանով, մաս-մաս` յուրաքանչյուր անգամ առանձնապես խոշոր չափերի` 10 գրամից 35 գրամ չափաբաժիններով, Թոլիբ Սոյիմի Պարտոյեվից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և պահել ընդհանուր` 200 գր. ափիոն տեսակի թմրամիջոց, որոնք նույն ժամանակահատվածում նշված չափաբաժիններով ապօրինի իրացրել է քննությամբ չպարզված անձին:

Արթուր Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեկտեմբեր ամսվա վերջերին առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար, անվճար Թոլիբ Սոյիմի Պարտոյևից ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի 20 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որի մի մասը` 14.5 գրամը գործածել, իսկ մնացած մասը` 5.5 գրամը ապօրինի պահել իր մոտ, որը 2012թ. հունվարի 24-ին հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության աշխատակիցների կողմից` նրա անձնական խուզարկությամբ:

Կարապետ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունվար ամսվա կեսերին` գործով չպարզված օրը, Արթուր Ալեքսանյանից, առանց իրացնելու նպատակի, իր գործածման համար, անվճար, հյուրասիրելու եղանակով ապրօնի ձեռք է բերել և պահել զգալի չափերի` 1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց, որը նույն ժամանակ ծխելու եղանակով գործածել է:

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Մեղադրանքը դատարանում պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել