Ucom ընկերությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․
«Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Ucom շարժական կապի բաժանորդների
Անցած հանգստյան օրերի վատ եղանակային պայմանների պատճառով Ucom ընկերության որոշ բազային կայաններ Արմավիրի և Արարատի մարզերում հոսանքազրկվել էին, ինչի հետևանքով մի շարք սահմանամերձ բնակավայրերում Ucom շարժական կապի բաժանորդները միացել էին հարևան երկրներից մեկի ռոմինգ ծառայությանը և ստացել էին համապատասխան ծանուցումներ։
Ucom ընկերության տեխնիկական թիմի օպերատիվ աշխատանքի արդյունքում կայանների Էլեկտրասնուցումն անմիջապես վերականգնվել է, ծառայությունների մատուցումը շարունակական է»։