Անհետ կորածների և գերեվարվածների հարազատները բացեցին ՊՆ մուտքերը

Անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները Գլխավոր շտաբի պետի ու ՊՆ այլ ներկայացուցիչների հետ շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո բացել են ՊՆ մուտքերը և այնտեղ մնացած աշխատակիցները կարողացել են դուրս գալ։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության շենքի դիմաց: Նրանք շղթաներով փակել էին ՊՆ մուտքերը և թույլ չէին տալիս գերատեսչության աշխատակիցներին դուրս գալ շենքի տարածքից՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդիրներին: Նույն օրը երեկոյան, երբ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին: Նրանք պահանջում էին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել