Ապրիլի 8-ից սկսած անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ շենքի դիմաց։ Նրանք շարունակում են փակ պահել նախարարության մուտքը:
Պաշտպանության նախարարության բակ մի քանի ուղղաթիռ է վայրէջք կատարել։ Ըստ մամուլում տարածվող տեղեկության՝ աշխատողներին նախարարության շենքից հեռացնում են ուղղաթիռով:
Հիշեցնենք, որ երեկ հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի Բաքվից Երևան դատարկ էր ժամանել, վերջիններիս ծնողները նույնպես միացան ՊՆ-ի մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների ծնողներին: Նրանք պահանջում են ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի և Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հանդիպում:
Մանրամասները՝ տեսանյութում։