Նաիրի Սարգսյանը զինծառայողների ծնողներին ներկայացրեց վարչապետի որոշումը

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ժամկետային զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են, որ իրենց տղաներինմ ովքեր մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին, ժամկետից շուտ զորացրեն, քանի որ ֆիզիկական, հոգեբանական օգնության կարիք ունեն։

Ծնողները հրաժարվում են մտնել կառավարություն, վարչապետի պատասխանը ստանալու համար։ Դեմ չեն, որ վարչապետի օգնականը դուրս գա, բոլորին հաղորդի որոշումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, ի վերջո, դուրս եկավ շենքից ու հայտարարեց․

«Այն, ինչի մասին մենք պետք է խոսենք, հրապարակային խոսակցության թեմա չէ։ Մենք վարչապետի հետ մի քանի անգամ հանդիպում ենք ունեցել, որի ժամանակ ներկա են եղել ձեր կողմից ընտրված ներկայացուցիչներ, փակ հանդիպում է եղել, բավականին երկար է տևել ու վարչապետի կողմից մանրամասն ներկայացվել է անելիքներն ու կատարվող գործողությունները։ Անընդհատ տեղի է ունեցել հետևյալը․ ծնողները իջել են, երբ պատմել են մյուս ծնողներին՝ անհամաձայնություններ են տեղի ունեցել։ Դրա համար վարչապետի կողմից որոշում է կայացվել, որպեսզի հանդիպում լինի բոլորի հետ՝ առանց ընտրանքային խումբ կազմելու։

Երևանի արդեն տեղյակ եք, որ վարաչպետը մեկնելու է Մոսկվա ու այդ նպատակով ինքնամեկուսացված է, կվերադառնա Երևան, հանդիպում կկազմակերպենք մեծ դահլիճում, որտեղ չի ձայնագրվի և ձեր բոլոր հարցերին նա կպատասխանի»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Նա նաև նշեց, որ վարչապետն այժմ կառավարության շենքում չէ։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել