Հույս ունեմ, որ երկուշաբթի օրն արդեն մենք կկարողանանք ապահովել, որ մարզերում և Երևանում պատվաստանյութերը տեղում լինեն. Անահիտ Ավանեսյան

«Ես խորհորդ եմ տալիս բոլորին պատվաստվել, որովհետև պատվաստումը միակ միջոցն է վերադառնալու բնականոն կյանքին»,-այսօր՝ ապրիլի 1-ին, այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա նաև նշեց, որ եթե որպես նախարար ստորագրել է AstraZeneca-ի մուտքը Հայաստանի Հանրապետություն, ապա այս պատվաստանյութով ևս խորհուրդ է տալիս պատվաստվել:

Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց պատվաստմանը նա նշեց, որ կան անձինք, որոնք խոցելի խմբում են:

Նախարարի խոսքով՝ կան փոքր թվով քաղաքացիներ, որոնք այս պահին սպասում են հոսպիտալացվելուն. «Այս շաբաթվա ընթացքում մենք լրացուցիչ 300 մահճակալ ենք ծավալել, բայց ինչպես գիտեք մահճակալներն անվերջ չեն: ԹԹվածնային սարքերի քանակը բավարար է, վերջին տարվա ընթացքում մենք 15 լրացուցիչ թթվածնային կայան ենք գնել և բազմաթիվ սարքավորումներ»:

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ հանդիպել են պոլիկլինիկաների ղեկավարների հետ. «Մինչև պատվաստման գործընթացի մեկնարկն աշխատակիցներն անցնում են վերապատրաստման փուլեր: Ես հույս ունեմ, որ երկուշաբթի օրն արդեն մենք կկարողանանք ապահովել, որ մարզերում և Երևանում պատվաստանյութերը տեղում լինեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել