Հայաստանի և Թուրքիայի միջև այս պահին բանակցություններ կան․ թուրքագետ

Իմ կանխատեսում-զգուշացումները հաստատվեցին։ Այս մասին հայտնում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այսօր Թուրքիայի մերձիշխանական «Sabah» օրաթերթը, հղում անելով իշխանական աղբյուրներին, ըստ էության փաստում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև այս պահին բանակցություններ կան։ Ըստ թերթի՝ Թուրքիայի նախագահի խորհրդական Քալընը հայտնելով, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում, Ապրիլի 24-ին ընդառաջ հետևյալ ուղերձն է փոխանցել ԱՄՆ-ին. «Մենք ասում ենք՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորենք: Ասում ենք. «եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»:

Նման մի ժամանակահատվածում, եթե դուք ցեղասպանություն բառը կիրառեք, նշանակում է՝ Կովկասում ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»»:

Ըստ էության, սա ևս մեկ անգամ հաստատում է նաև իմ այն կանխատեսումը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատելու նախապայմաններ կան («եթե նրանք (հայերը) ճիշտ քայլ անեն, տեսեք մենք էլ անգամ դարպասները կբացենք»)»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել