ՀՀ-ում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու. Նիկոլ Փաշինյան

«Ուսուցչի մասնագիտությունը՝ ռազմավարական առաջնահերթություն»․ ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ հրապարակելով տեսանյութը։

Նրա խոսքով՝ ապագայի նկատմամբ հավատն առաջին հերթին պետք է վերականգնել կրթության միջոցով:

«Այս տարվանից մենք սկսում ենք մի գործընթաց, որի արդյունքում ՀՀ-ում ցածր աշխատավարձ ստացող ուսուցիչ չի լինելու։ Այն ուսուցիչները, ովքեր ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը կհաստատեն, նրանց աշխատավարձը նոյեմբերից արդեն 30-50 տոկոսով կբարձրանա։ Բայց սա մենակ ուսուցիչների համար չէ, սա մեր երեխաների համար է, որ մենք հնարավորություն կտանք ուսուցիչներին իրենց աշխատանքի վրա կենտրոնանալ։ Եվ նաև դրանից հետո էլ լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին և ինչքան միավորները բարձրանան, այնքան աշխատավարձերը զուգահեռ կմեծանան։ Սա նշանակում է, որ մեր երեխաները ավելի հուսալի գիտելիք կունենան»,-նշում է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել