Թափուր աշխատատեղ՝ ԿԳՄՍՆ-ում․ աշխատավարձը՝ 212 հազար դրամ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջին բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 18-35.8-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջին բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 18-35.8-Մ2-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջին բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 18-35.8-Մ2-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները դիմումները ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով: Դիմումներն էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2021 թվականի մարտի 29-ից մինչև 2021 թվականի ապրիլի 2-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:

Դիմում (առցանց),
անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճենը (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,,
աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 1100-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 1100-ին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N 2):

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Մանրամասներն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել